ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունը ինձ համար առավել քան տարօրինակ է՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Սորոսականները կեղծ լուրեր են տարածում, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է տարածված, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:
Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ կառավարության որոշումից հետո՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնց հրահրել էին օտարերկրացիները»:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր ժամանել է Թայլանդ, որտեղ բնակչության մեկ տոկոսն է միայն կաթոլիկ: Թայլանդը ասիական ուղևորության առաջին կանգառն է: Պապը Բանգկոկ է այցելում 30 տարվա դադարից հետո առաջին անգամ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին: Հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստի ընթացքում նա մեկնաբանել է երկրում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հաջորդել են վառելիքի գների բարձրացմանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանից այսօր հետաքրքրվեցինք Ալավերդու պղնձաձուլարանի «ճակատագրից»: Պարոն Ավինյանն ասաց, որ պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը կառավարության օրակարգում է:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին դերձակը՝ Անժելա Քելին, իր հեղինակած «Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակն ու զգեստապահարանը» գրքում գրել է, թե ինչպես են փայլեցվում Էղիսաբեթ 2-րդի ադամանդները։
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...